All jobsEvolution

Խաղաքարտերի պատասխանատու

Yerevan, Yerevan, AM Full-time Posted May 22, 2026

Evolution-ը հիմնադրվել է 2006թ.-ին։ Մեր 40 գրասենյակներում ունենք 20 000+ աշխատակիցներ, ովքեր մասնագիտանում են տեխնոլոգիական նորարարության, ծրագրային ապահովման մշակման, խաղերի ներկայացման, ՏՏ աջակցության, շենքերի և ստուդաների սպասարկման, ինչպես նաև աջակցության ծառայությունների ոլորտներում: Evolution-ն ապահովում է դինամիկ և ստեղծագործական աշխատանքային միջավայր, որը եզակի հնարավորություն է տալիս կատարելագործելու և զարգացնելու հմտությունները: 
 
Evolution-ը Հայաստանյան շուկա մուտք գործեց 2020 թվականին՝ նպատակ ունենալով դառնալ շուկայում ամենամեծ և լավագույն գործատուներից մեկը։

Պարտականություններ՝

  • Տեսակավորել և խառնել քարտերը սահմանված կանոններով,
  • Ստուգել և վերահսկել քարտերի որակը,
  • Փոխել քարտերը ըստ սահմանված ժամանակացույցի,
  • Պատրաստել նոր քարտեր փոփոխության համար,
  • Կատարել ցանկացած այլ առաջադրանք քարտերով,
  • Լրացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հետևելու նպատակով,
  • Զեկուցել անմիջական ղեկավարին նկատված/հայտնաբերված անկանոնությունների, միջադեպերի կամ ռիսկերի մասին,
  • Ճշգրտորեն վերաբերվել բոլոր տրամադրված աշխատանքային սարքավորումներին,
  • Հետևել ներքին անվտանգության ընթացակարգերին,
  • Պահպանել անվտանգ, ապահով և հարմարավետ աշխատանքային միջավայր։

Պահանջներ՝

  • Միջնակարգ կրթություն,
  • Անգլերեն լեզվի տարրական իմացություն,
  • Փորձառություն ստանդարտ ծրագրային հավելվածների հետ, ներառյալMS Office, Windows և այլն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Լավ ժամանակի կառավարում,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Արտոնություններ՝

  • մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
  • մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
  • անգլերենի անվճար դասընթացներ;
  • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
  • աշխատանքային ճկուն գրաֆիկ,
  • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն, 
  • կարիերայի աճի հնարավորություն,
  • նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
  • Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
  • առողջության ապահովագրության փաթեթ,
  • արտոնության քարտ

 

 

 

via jobs.smartrecruiters.com

Related jobs

© 2026 NoGigiddy · Commission-based platform

We like the way you work it·nogigiddy·Gotta bag it up·nogigiddy·
We like the way you work it·nogigiddy·Gotta bag it up·nogigiddy·